Measure M (Armenian)


Հեռահար փոխադրումների ծրագիրը (Long Range Transportation Plan, LRTP) Metro-ի ճանապարհային քարտեզն է՝ բարելավելու շարժունակությունը, տրամադրելու ավելի շատ փոխադրումների տարբերակներ, խթանելու մեր տեղական տնտեսությունը և ստեղծելու նոր աշխատատեղեր։ Այս ծրագրի նպատակն է՝ բարձրացնել մեր հանրային փոխադրումների ծրագրի որակը՝ ներդրումներ կատարելով մեր ավտոբուսային համակարգի մեջ, միևնույն ժամանակ ընդլայնելով մեր երկաթգծի համակարգը։ Նախագիծը նախատեսում է նաև մայրուղիների բարելավումներ, ինչպիսիք են՝ ծառայողական մեքենաների գծերը և ծրագրերը, որոնք ավելի հեշտացնում են մայրուղիների նեղ հատվածներով անցումը մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար։ Բացի այդ, ծրագիրը ներդրումներ է կատարում բազմաթիվ այլ ծրագրերում, ներառյալ՝ փոխադրումների կազմակերպում, մայրուղիների պահպանում, տեղական փողոցների բարելավում, հեծանվուղիների և հետիոտների ճանապարհների միացումներ և փոխադրումների ծառայություններ հաշմանդամների համար։
Շնորհիվ Առաջարկություն A, Առաջարկություն C և Measure R-ի ՝ տեղական, նահանգային և դաշնային ֆինանսավորման հետ մեկտեղ, Metro-ն երկարացրել է Gold Line-ը՝ ձգվելով East LA-ից մինչև Azusa; բացել է Silver Line՝ El Monte-ից մինչև Harbor Gateway Transit Center; բացել է Expo Line-ի երկարացված հատվածը մինչև Santa Monica; բացել է Orange Line-ը մինչև Chatsworth; ավելացրել է ExpressLanes 10 և 110 մայրուղիների վրա; սկսել է շինարարությունը Crenshaw/LAX, Regional Connector և Purple Line Extension երկաթգծի ծրագրերի համար և երկարացրել է հեծանվի և հետիոտնի ծրագրերը ամբողջ վարչաշրջանով մեկ։ Սակայն տարածաշրջանը ունի ավելի շատ փոխադրումների չբավարարված պահանջներ, քան ֆինանսական միջոցներ՝ դրանք բավարարելու համար։

Measure M

Metro-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է վաճառքից հարկման օրենսդրական նախագիծը, որը 2016թ. նոյեմբերի 8-ի քվեաթերթիկի վրա կնշվի «Los Angeles վարչաշրջանի երթևեկության բարելավման ծրագիր» անվանմամբ։ Քվեարկողներին կհարցնեն՝

“Բարելավելու համար մայրուղու երթևեկության հոսքը/անվտանգությունը; վերականգնելու ողողափոսերը/մայթերը; տեղական փողոցները կրկին ասֆալտապատելու; երկրաշարժադիմացքուն դարձնելու կամուրջները; համաժամանակեցնելու ազդանշանները; մատչելի պահելու տարեցների/հաշմանդամների/ուսանողների ուղեվարձը; ընդլայնելու երկաթգծի/մետրոյի/ավտոբուսի համակարգերը; բարելավելու աշխատանքի/դպրոցի/օդանավակայանի կապերը և ստեղծելու աշխատատեղեր; արդյո՞ք քվեարկողները կթույլատրեն Los Angeles վարչաշրջանի երթևեկության բարելավման ծրագիրը՝ ½ ¢ վաճառքի հարկի միջոցով և ուժի մեջ կթողնեն գոյություն ունեցող ½ ¢ երթևեկության մեղմացման հարկը, մինչև քվեարկողները որոշեն վերջացնել այն, անկախ աուդիտներով և վերահսկմամբ և տեղում կառավարվող ֆինանսական միջոցներով»։

Հրամանագիր 16՝ Ծախսային ծրագրով (3.9MB pdf)

Ինչու՞ է Metro-ն առաջարկում Measure M-ը։

Los Angeles-ի բնակիչները տարեկան միջինը 81 ժամ են վատնում՝ երթևեկության խցանումների մեջ կանգնած։ Ներկայումս LA վարչաշրջանում ապրում է 10.2 միլիոն մարդ, և մենք կանխատեսում ենք, որ առաջիկա 40 տարում այն կաճի 2.3 միլիոնով։ Ակնկալվում է, որ խցանումները և օդի աղտոտվածությունը ավելի կվատթարանան բնակչության աճի հետ մեկտեղ, և օրենսդրական նախագծի նպատակն է՝ դրամական միջոցներ ստեղծել այս կարիքները բավարարելու համար։

Ենթաշրջանային Տեղեկատվական թերթիկ

Հետևյալ Տեղեկատվական թերթիկները ամփոփում են նախագծերը և Measure M-ը ֆինանսները Los Angeles վարչաշրջանի յուրաքանչյուր տարածաշրջանի համար, եթե օրենսդրական նախագիծը անցնի։

Ինտերակտիվ քարտեզ՝ Ձեր տարածքի ծրագրերը Սեղմեք ենթաշրջանի վրա՝ տեսնելու համար այդ տարածքի ծրագրերը և դրա տեղական եկամուտները։

Այլ ծրագրեր

Հետևյալ ծրագրերը կստանան նշված ֆինանսները 40 տարվա ընթացքում։ Infographic - Other Programs

Measure M-ի նպատակները

  • Թեթևացնել երթևեկության խցանումները, բարելավել մայրուղիների երթևեկության հոսքը և կրճատել նեղ հատվածները։
  • Երկարացնել երկաթուղու և արագ փոխադրումների համակարգը; արագացնել երկաթգծի շինարարությունը և կառուցել նոր երկաթուղային գծեր; խթանել ավտոբուսի տեղական, տարածաշրջանային և արագ ծառայությունները; և բարելավել համակարգի կապվածությունը։
  • Վերստին ասֆալտապատել տեղական փողոցները, վերանորոգել ողողափոսերը և համաժամանակացնել ազդանշանները; բարելավել համայնքային փողոցները և խաչմերուկները և նպաստել հեծանվուղիների և հետիոտների ուղիների կապին։
  • Հանրային փոխադրամիջոցները դարձնել ավել հասանելի, հարմար և մատչելի տարեցների, ուսանողների և հաշմանդամների համար; և տրամադրել շարժունակության ավելի շատ հնարավորություններ մեր տարեց հասարակության համար։
  • Երկրաշարժադիմացքուն դարձնել կամուրջները, և փոխադրումների ու մայրուղիների համակարգը պահել անվտանգ և լավ աշխատանքային վիճակում։
  • Կիրառել տեխնոլոգիան և նորարարությունը; կիրառել ժամանակակից տեխնոլոգիան, նոր առաջընթացները և ի հայտ եկող նորարարությունները տեղական փոխադրումների համակարգի մեջ։
  • Ստեղծել աշխատատեղեր, կրճատել օդի աղտոտվածությունը և նպաստել տեղական տնտեսության զարգացմանը; մեծացնել աշխատակազմի որակյալ ժամանակը և ընդհանուր կյանքի որակը։
  • Տրամադրել հաշվետվողականություն և թափանցիկություն; պաշտպանել և դիտարկել հանրային ներդրումները՝ անկախ աուդիտների և վերահսկողության միջոցով։

Measure M-ի ազդեցությունները

Ակնկալվում է, որ 2017թ.-ին Measure M-ի արդյունքում կգոյանա $860 միլիոն։
Համաձայն Los Angeles վարչաշրջանի Տնտեսական զարգացման կորպորացիայի վերջին տնտեսական կանխատեսումների, Los Angeles վարչաշրջանի Երթևեկության բարելավման ծրագիրը կավելացնի 465,690 նոր աշխատատեղեր ամբողջ տարածաշրջանով մեկ։
Առաջարկվող ծրագրերը կկառուցվեն 40 տարվա ընթացքում։

Ինտերակտիվ քարտեզ՝ Ծրագրերի ցանկ Սեղմեք թվի վրա՝ ծրագրի նկարագրությունը կարդալու համար։

Հարկային ծախսերի օրինակներ

Հետևյալ աղյուսակը տրամադրում է սովորական գնումների հինգ օրինակներ և թե որքան ավելի լրացուցիչ հարկ պետք է վճարվի Measure M-ի դեպքում։
Օրինակ՝ caffé latte-ի համար, որն արժի $4.15, Դուք կվճարեք $.02 ավելի, եթե Measure M-ը անցնի։ Comparable Costs Infographic

Օրենսդրական նախագծի հաշվետվողականության դրույթները

Measure M-ը ներառում է դրույթներ, որոնք հաստատում են անկախ վերահսկման գործընթացը, ներառյալ՝ Հարկատուների վերահսկման կոմիտեն և տարեկան աուդիտները։

Սա նաև Ձեր ապագան է։ #metroplan

Թարմ տեղեկություններ ստացեք Metro կարևորագույն փուլերի վերաբերյալ և հրապարակեք Ձեր մեկնաբանությունները սոցիալական ցանցերում՝ #metroplan-ի միջոցով։
Եթե գրանցված չեք քվեարկելու համար, դեռևս ժամանակ կա։ Այցելեք registertovote.ca.gov.

Ներբեռնեք մեր ծրագիրը

apps-1-gometro

Go Metro Los Angeles

Metro-ով գնացեք աշխատանքի, առևտրի, դպրոց կամ զվարճության Los Angeles վարչաշրջանի ամբողջ տարածքով մեր պաշտոնական ծրագրի հետ մեկտեղ։

Download on the App Store Get it on Google Play

apps-2-transitwatch

LA Metro փոխադրումների հսկողություն

LA Metro-ի Փոխադրումների հսկողության ծրագիրը համարվում է Metro-ի Transit Watch L.A.-ի լրացումը։ Կայքէջ՝ www.transitwatchla.org.

Download the LA Metro Transit Watch on the App Store Get the LA Metro Transit Watch on Google Play

Go 511 App

Go 511

Go511 ուղևորներին և հեծանվորդներին առաջարկում է ճամփորդելու ավելի խելացի տարբերակներ։ Դուք կստանաք ամեն րոպե թարմացվող տեղեկություններ երթևեկության վիճակի մասին՝ գումարած իրական ժամանակում և ըստ ժամանակացույցի փոխադրումների վերաբերյալ տեղեկություններ։

Download Go511 on the App Store Get Go511 on Google Play